Կիպրոսում պաշտոնական այցով գտնվող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Սահակյանը կարևորել է երկու երկրների համագործակցության խթանումը մշակութային և գիտակրթական ոլորտներում, նշել է, որ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս տնտեսական կապերի զարգացմանը:
««Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տևական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պատմական համաձայնությունը և կարևորում»,- հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը՝ Իրանի և վեցյակի քաղաքական համաձայնության առնչությամբ։
Ռումինիայի Կոնստանցա քաղաքի «Օվիդիուս» համալսարանում ապրիլի 3-ին տեղի է ունեցել «Հայերը կյանքի ու մահվան միջև. Հայ նահատակության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էին Ռումինիայի տեղական հանձնաժողովը, Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումինիայի հայոց միության և հայոց թեմի Կոնստանցայի մասնաճյուղերը:
Ապրիլի 2-ին հայտարարվեց, որ Իրանը և վեց գերտերությունները՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, ութօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ դեմ է իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին։
Թուրքիան նախատեսում է Ղրիմ ոչպաշտոնական պատվիրակություն ուղարկել՝ տեղեկանալու Ղրիմի թաթարների վիճակի մասին: Պատվիրակության կազմում կլինեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործարարներ՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Քիշնևում Մոլդովայի նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպումից հետո:
«Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով»,- իր հայտարարությունում ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Թունիսի իշխանություններն առաջարկել են Դամասկոսին՝ վերադարձնել սիրիական դեսպանին՝ հաղորդել է Reuters-ը, հղում անելով Թունիսի արտաքին գործերի նախարար Թայբեկ Բակուշին:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...