-
30.03.2015|
15:00
Լոզանում ավարտվել է արտգործնախարարների վեցյակի նիստը՝ Իրանի միջուկային ծրագրի օրակարգով: «Արդյունավետ և առարկայական քննարկում եղավ բանակցությունների ներկա ընթացքի վերաբերյալ:
-
30.03.2015|
14:58
Պահպանողականների «Միություն հանուն ժողովրդի» կոալիցիան՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցության գլխավորությամբ, հաղթել է Ֆրանսիայի տեղական խորհուրդների ընտրություններում՝ հաղորդել է France Presse-ը:
-
30.03.2015|
14:57
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոզջիգիտովին՝ դիվանագիտական առաքելության ավարտին:
-
30.03.2015|
14:57
Open Society Foundations-ի հիմնադիր և ղեկավար Ջորջ Սորոսը Standard պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ կարող է 1 մլրդ դոլար ներդնել ՈՒկրաինայի տնտեսության մեջ:
-
30.03.2015|
14:56
Փարիզում անցկացվել է եռօրյա գագաթնաժողով՝ նվիրված «Օսմանյան կայսրության հայերի Ցեղասպանությանը Մեծ պատերազմին» խորագրով։ Համաժողովն անցկացվել է Սորբոնի Մեծ ամֆիթատրոնում։
-
30.03.2015|
14:55
ՈՒզբեկստանի ԿԸՀ-ն այսօր՝ մարտի 30-ին, կհայտարարի երկրում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Նախագահի պաշտոնի համար պայքարել են 4 թեկնածուներ, նրանց թվում՝ գործող նախագահ Իսլամ Քարիմովը:
-
30.03.2015|
14:54
G20-ի վերջին գագաթնաժողովին մասնակցած առաջնորդների անձնական տվյալները պատահաբար բացահայտվել են Ավստրալիայի իմիգրացիոն բաժնի կողմից, որն անհրաժեշտ չի գտել տեղեկացնել առաջնորդներին գաղտնիության խախտման մասին, գրում է The Guardian բրիտանական թերթը:
-
30.03.2015|
14:53
Մի քանի հասարակական կազմակերպություններ Թբիլիսիում հուղարկավորել են լարին՝ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու տան մոտ։
-
29.03.2015|
19:40
Մարտի 27-ին Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատունը և Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էին կոնֆերանս՝ «Միջէթնիկ համաձայնությունը՝ որպես պետության բարգավաճման երաշխիք» թեմայով:
-
29.03.2015|
19:36
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չինաստանում մասնակցել է ասիական Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որն ընթացել է «Ասիայի նոր ապագան» կարգախոսի ներքո՝ անդրադառնալով համաշխարհային տնտեսության արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային տնտեսության և նրա մաս կազմող ասիական տարածաշրջանի զարգացման հեռանկարներին, խնդիրներին ու մարտահրավերներին: