-
28.03.2015|
21:53
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչով դիմել են Իրանի ղեկավարությանը՝ հորդորելով «կարևոր որոշումներ կայացնել` երկրի միջուկային ծրագրի բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնելու համար»:
-
28.03.2015|
21:52
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը:
-
28.03.2015|
21:50
«Ավետիսյանների ընտանիքի` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն ընթանալու է Հայաստանի տարածքում»` Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը:
-
28.03.2015|
11:57
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անհանգստություն են հայտնել Եմենում կոնֆլիկտի կտրուկ սրման առիթով:
-
28.03.2015|
11:56
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը մարտի 26-ին հանդես եկավ հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը:
-
28.03.2015|
11:55
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ԱՄՆ-ի կեցվածքում փոփոխության վերաբերյալ հարցին:
-
28.03.2015|
11:54
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենայի կրտսեր եղբորը կացնահարել են և նա 2 օր անց մահացել է հիվանդանոցում:
-
28.03.2015|
11:53
ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը կանխատեսում է, որ երկրի օտարերկրյա ներդրումներն առաջիկա 5 տարում կկազմեն 500 մլրդ դոլար, ներմուծման ծավալը կկազմի 10 տրիլիոն դոլար, հայտնում է Xinhua գործակալությունը:
-
28.03.2015|
11:52
ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կիրակի կուղևորվի Լոզան` մասնակցելու իրանական միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների վեցյակի և Իրանի բանակցություններին:
-
28.03.2015|
11:50
Աշխարհի խոշորագույն ուրան արտադրող ընկերության՝ KazAtomProm-ի նախագահը՝ 44-ամյա ղազախ գործարար Նուռլան Կապարովը, մահացել է Չինաստանում՝ սրտի կաթվածից: