Ազգային ժողովում այսօր մեկնարկեց Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության քննարկումը։
Արգենտինացի հնագետները ջունգլիներում ապաստարան են հայտնաբերել, որը կառուցել են նացիստները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հնարավոր պարտությունից հետո այնտեղ թաքնվելու համար՝ գրում է The Guardian-ը: 3 շինությունները հայտնաբերվել են Արգենտինայի հյուսիսային հատվածում։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները ոչ մի օգուտ չեն տա որևէ կողմին՝ ասել է Ղազախստանի լրագրողների միության նախագահ, երկրի նախագահի նախկին մամուլի քարտուղար Սեյթքազ Մաթաևը:
Հայաստանը կարող է արժանի հակահարված տալ ցանկացած հարձակման՝ մարտի 21-ին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սինգապուրում 7-օրյա ազգային սուգ է հայտարարված երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի մահվան կապակցությամբ։ Նա վախճանվել է մարտի 22-ին, 91 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո։
Ֆրանսիայի դեպարտամենտների օրենսդիր ժողովի ընտրությունների քվեաթերթիկների 70 տոկոսի հաշվարկի արդյունքում երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունն առաջատարն է՝ տեղեկացնում է BBC-ն:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռուստահարցազրույցում ասել է. «Քերիի հետ լավ հարաբերություններ ունեմ, բայց դա չի նշանակում, որ ամեն հանդիպման ժամանակ պիտի լիաշուրթ ժպտանք ու հրճվենք, որ հանդիպել ենք»:
Երեկ ամբողջ օրը ուկրաինական կայքերը գրում էին, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին՝ Վիկտորը, խեղդվել է Բայկալ լճում: Տարբեր աղբյուրներ հավաստում էին, որ նա մասնակցել է Բայկալում անցկացվող սպորտային խաղերին:
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...