-
22.03.2015|
13:31
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի սենատոր Թեդ Կրուզը մտադիր է թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ հայտնում է CNN-ը:
-
22.03.2015|
13:30
Որքա՞ն կերկարի Ուկրաինայի արևելքում «սառած հակամարտությունը»: Հայաստանի օրինակը կարող է որոշակի պատկերացում տալ:
-
22.03.2015|
13:26
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ցեղասպանություն չի իրագործել, ինչպես եւ նրա շրջապատը, սակայն ժխտելով Ցեղասպանությունը՝ նրանք նպաստում են դրա կրկնությանը»՝ France24 հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
-
22.03.2015|
13:21
Սառը պատերազմ ոչ ոքի հարկավոր չէ՝ France24 հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ աճող լարվածության մասին հարցին:
-
22.03.2015|
12:30
Հոկտեմբերի 15-16-ը Երևանում կանցկացվի «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը:
-
21.03.2015|
21:48
Թուրքական իշխանամետ պարբերականներն ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հիմնական հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենին մեղադրել են ԱՄՆ-ից և Արևմտյան երկրներից ստացած աջակցությամբ Թուրքիայի դեմ գործող լոբբիներին օգնելու համար։
-
21.03.2015|
21:48
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ միջուկային ծրագրի խնդրահարույց հարցերի շուրջ Իրանը և վեցյակը գտել են քաղաքական և տնտեսական լուծումներ:
-
21.03.2015|
21:47
Մարտի 18-ին Երևանում մեկնարկած «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային 5-րդ մեդիաֆորումում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը լայն արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում:
-
21.03.2015|
12:29
Մարտի 20-ին ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում ընդունվել է եզրափակիչ հայտարարության և առաջարկությունների նախագիծ:
-
21.03.2015|
12:26
Թուրքական Radikal պարբերականի հոդվածագիր Ֆաթիհ Թունչն անդրադարձել է Չանաքկալեի մարտերի 100-ամյակին, հայերի մասնակցությանն ու հաղթանակին հաջորդած կոտորածներին. «Միասին մահացանք, բայց միասին ապրել չկարողացանք: