18.03.2015|
17:12
«Կիսով չափ հղի լինել չի կարող մարդը, Հայաստանն ընտրել է ԵԱՏՄ-ն, ոչ թե Եվրամիությունը: Մենք ՈՒկրաինայում Բրյուսելից հստակ ազդակներ ստացանք, որ եթե ցանկանում ենք Եվրամիության հետ առևտրի համաձայնագիր ստորագրել, ապա պետք է մոռանանք ԵԱՏՄ-ին անդամակցության մասին: Հայաստանն էլ ընտրել է այդ միությունը, անհնար է լինել երկու միություններում»,- այսօր «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամագրվելուն, հայտարարեց համանախագահ Բորիս Տարասյուկը: