-
09.03.2015|
13:01
Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանի մինչև ապրիլի 28-ը կալանքի տակ է վերցրել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող երկու անձանց՝ Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին։
-
09.03.2015|
13:00
ԵՄ-ն հավանական է համարում Բելառուսի հետ հարաբերությունների բարելավումը։ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը հայտարարել է, որ մարտի 7-ին Ռիգայում ԵՄ արտգործնախարարների բանակցություններից հետո իրենք «հնարավորություն են տեսնում ընդլայնելու և խորացնելու Բելառուսի հետ հարաբերությունները»։
-
09.03.2015|
12:59
2014-ի ավարտին փոխարժեքային պահուստները 13 միլիարդ 758,3 միլիոն դոլար էին, այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկը ունի 11 միլիարդ 4,4 միլիոն դոլարի փոխարժեքային պահուստ։
-
08.03.2015|
12:32
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության կասկածանքով ձերբակալվել է 2 մարդ՝ ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։
-
07.03.2015|
12:34
Ստամբուլում գնդակահարվել է Տաջիկստանի ընդդիմության առաջնորդ ՈՒմարալի Կուվատովը, հայտնել է Sabah-ը։
-
07.03.2015|
12:33
Երևանում կայացել է Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպումը: «Հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատեցին նոր՝ 2015-2017 թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը:
-
07.03.2015|
12:31
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներում «Իսլամական պետություն» կազմակերպության աճող ակտիվություն է նկատել։
-
07.03.2015|
12:30
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Արցախի խորհրդարանի առաջիկա ընտրությանը մտադիր է աջակցել իրենց կուսակցությանը, որն ընդդիմություն է:
-
07.03.2015|
12:29
Հունաստանը Արժույթի միջազգային հիմնադրամին վճարել է պարտքի առաջին մասը, որի մարման ժամկետը սպառվում է մարտին:
-
07.03.2015|
12:27
Վեցյակի համաձայնագիրն Իրանի հետ պետք է ամբողջությամբ բացառի Թեհրանի միջուկային ծրագրի ռազմական բնույթը՝ հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ ԵՄ 28 երկրի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: