03.03.2015|
12:41
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն, որ ներկայացնի իր փաստարկներն ընդդեմ Իրանի հետ միջուկային ծրագրի հարցում հնարավոր համաձայնության։ Սպասվում է, որ հանրապետական օրենսդիրների հրավերով Միացյալ Նահանգներ այցելող Նեթանյահուն մարտի 3-ին Կոնգրեսի երկու պալատներում հանդես կգա ճառով։