-
02.03.2015|
18:37
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բեռլինյան հիշատակի միջոցառմանը մասնակցած Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի համար ավելի քան հստակ է՝ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության իրագործած հայերի տեղահանումն ու սպանդը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:
-
02.03.2015|
18:36
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկին հայտարարել է, թե առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում որևէ քայլ չի անի։
-
02.03.2015|
18:28
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեկնաբանել է Ոստիկանության հետախուզության վարչության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքի ձերբակալությունը՝ «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում:
-
02.03.2015|
18:25
Թուրքիայի իշխանությունները և Քրդական աշխատավորական կուսակցությունը հարատև խաղաղություն հաստատելու շեմին են, դա պարզ դարձավ շաբաթ երեկոյան, երբ թուրքական հեռուստաալիքների ուղիղ եթերում քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սիրրի Սուրեյա Օնդերն ընթերցեց Իմրալի բանտում գտնվող Աբդուլա Օջալանի ուղերձը:
-
02.03.2015|
18:23
Մարտի 1-ին Մոսկվայի կենտրոնում կայացավ ընդդիմության երթը՝ Բորիս Նեմցովի հիշատակին, որ ամենամարդաշատն էր 2011-ի դեկտեմբերի բողոքի ակցիաներից հետո՝ տասնյակ հազարավոր մարդիկ էին մասնակցում:
-
02.03.2015|
11:12
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է տեսնել ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության «մանրամասն, թափանցիկ ու իրական հետաքննությունը»:
-
02.03.2015|
11:10
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները պաշտոնը լքելուց առաջ ելույթ է ունեցել Կոնգրեսում՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
-
02.03.2015|
11:08
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 27-ին հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին:
-
02.03.2015|
11:07
Էստոնիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել վեց կուսակցություն՝ հաղորդել է ԿԸՀ-ն:
-
02.03.2015|
11:06
Տաջիկստանի խորհրդարանական ընտրությունները անցել են առանց միջադեպերի՝ հաղորդել է ԿԸՀ նախագահ Ադդուման Դոդոզոդան: