20.02.2015|
00:11
Աշխարհն ականատես եղավ ԱՄՆ-ի խամաճիկների ևս մեկ չարանենգ արարքի. Լիբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղական «մասնաճյուղը» գազանաբար սպանել է եգիպտացի 21 ղպտի ձկնորսի, որոնց ամբողջ մեղքն այն էր, որ քրիստոնյա էին, և որ Եգիպտոսի բոլոր քրիստոնյաները (իսկ նրանք նաև մեր արյունակից հայերն են) պաշտպանում են Եգիպտոսի զինվորականներին և ներկա նախագահ ֆելդմարշալ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին։ Արմատական իսլամականներն ատում են Եգիպտոսի նախագահին և պնդում են, թե նա «Եգիպտոսի ժողովրդի դահիճն է»։