-
03.02.2015|
12:58
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը զգուշանում է արմատական փոփոխություններից, որ կարող են տեղի ունենալ, եթե գահ բարձրանա արքայազն Չառլզը՝ նշվում է արքայազնի նոր հրատարակված ոչ պաշտոնական կենսագրության մեջ: Գիրքը կոչվում է «Չառլզ՝ արքայի սիրտը»:
-
03.02.2015|
12:56
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սոչի, որտեղ մտադիր է անցկացնել իր հանգիստը և միաժամանակ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնթը ասել է, որ Ռուսաստանի մարզական մայրաքաղաքում նախագահը մտադիր է ծանոթանալ բելառուսական մարզական- զբոսաշրջային բազայի զարգացման պլաններին և անցկացնել մի շարք հանդիպումներ։
-
03.02.2015|
12:54
Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը հեռանում է իր պաշտոնից՝ հաղորդում է CBC News-ը: Ջոն Բերդն իր թիմին հայտնել է, որ չի հավակնում հերթական ժամկետով զբաղեցնել ԱԳ նախարարի պաշտոնը և իր հրաժարականի մասին կհայտարարի այս շաբաթ:
-
03.02.2015|
12:53
Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատան սեփականության վկայականը 80 տարի անց վերադարձվել է տերերին: Թուրքական T24 կայքը տեղեկացրել է, որ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշել է Ստամբուլի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամին վերադարձնել Շիշլիի հայկական գերեզմանատան սեփականությունը, որը պետականացվել էր 80 տարի առաջ:
-
03.02.2015|
12:52
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել 2016-ի բյուջեի նախագիծը, որը կազմում է 4 տրիլիոն դոլար։ Օրինագծով նախատեսվում է ավելացնել կորպորացիաների ու ամենահարուստ ամերիկացիների հարկերը՝ փոխարենը միջոցներն ուղղելով դեպի միջին խավը։ Փաստաթուղթը կոչվում է «Տնտեսությունը 21-րդ դարի միջին դասի համար»:
-
03.02.2015|
01:13
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ ՄքՆիլիի գլխավորությամբ:
-
03.02.2015|
01:12
ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունից հրաժարումը չի նշանակում վեհաժողովում ազգային պատվիրակությունների հետ համագործակցության դադարեցում՝ Դաշնության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը:
-
03.02.2015|
01:10
Թուրքիայի նախագահի ավտոշարասյան ճանապարհին երկու ռումբ է պայթել:
-
03.02.2015|
01:09
Բելգիայի փոխվարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն որոշում է կայացրել 2 մլն եվրո հատկացնել ՈՒկրաինային անհապաղ հումանիտար օգնություն տրամադրելու համար:
-
03.02.2015|
01:09
Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ են սկսել` ներգրավելով զորքերի բոլոր տեսակները՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: