-
03.02.2015|
01:08
Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունից մեկ դար անց ճշմարտությունը պետք է ճանաչվի ողջ աշխարհի հանգստության համար՝ նշված է La Nacion արգենտինական պարբերականի խմբագրականում.
-
03.02.2015|
01:07
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թուրքիայի արդարադատության ակադեմիայում ունեցած ելույթում դժգոհել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդամենը 5 անդամ ունի, և կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի ԱԽ կառուցվածքը:
-
03.02.2015|
01:06
Ըստ «Ստրատֆոր»-ի զեկույցի՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հետխորհրդային տարածքում Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակիցներ Բելառուսը և Հայաստանը հնարավոր է վերանայեն հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Արևմուտքի հետ հակամարտության լույսի ներքո:
-
03.02.2015|
01:05
«Նյու Յորք Թայմս» օրաթերթը երեկ հաղորդել է, որ Միացյալ Նահանգներում նորից քննարկում են ուկրաինացիներին պաշտպանական նշանակության զենք մատակարարելու հնարավորությունը՝ այդ մասին սկսել են հրապարակավ խոսել պետքարտուղար Ջոն Քերին, Զինված ուժերի միավորված շտաբների պետ գեներալ Մարթին Դեմփսին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բարաք Օբամայի վարչակարգը միայն ոչ մարտական զինատեսակներ է տրամադրել ՈՒկրաինային։
-
03.02.2015|
01:04
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հարցը քննարկել են հեռախոսով։ Նրանք ափսոսանք են հայտնել Մինսկի հանդիպման ձախողման կապակցությամբ և հայտարարել, որ հակամարտության շրջանում անհապաղ անհրաժեշտ է հրադադար հաստատել։
-
03.02.2015|
01:03
Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է առաջիկա օրերին զորահավաք անցկացնելու և մինչև 100 հազար մարդ զորակոչելու մտադրության մասին:
-
03.02.2015|
01:00
Fitch վարկանիշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով՝ «BB-» մակարդակից «B+», վարկանիշների կանխատեսումը՝ «Կայուն»:
-
03.02.2015|
00:59
Հունաստանի դեսպան Իոանիս Տայիսը գոհունակություն է հայտնել ԱԺ հայտարարության նախագծի կապակցությամբ, որով Հայաստանը ճանաչում և դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ ցեղասպանությունը:
-
02.02.2015|
11:18
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնեց Մինսկ։
-
02.02.2015|
11:15
ԱՄՆ-ում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Պավել Շիդլովսկին հունվարի 30-ին ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդի կոնֆերանսում՝ նվիրված ԵՄ Արևելյան հարևանության ծրագրի իրականացման հարցերին հետխորհրդային երկրներում: