Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեղադրել է հայկական սփյուռքին «սադրանքների դիմելու», Թուրքիայի հետ «առճակատում հրահրելու» և «բանակցություններից փախուստ տալու» համար:
ԱՄՆ-ը և ՌԴ-ն պետք է ՈՒկրաինայի հակամարտությունից դուրս գան՝ պահպանելով համագործակցության հնարավորությունն առավել կարևոր միջազգային հարցերի շուրջ՝ կարծում է նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տարեկան մամլո ասուլիսում հայտարարել է, որ իր երկիրը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից, եթե Ռուսաստանը շարունակի առևտրային պատերազմը Բելառուսի հետ:
Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը ՄԱԿ-ում կայացած միջոցառման ժամանակ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը իր ելույթում խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Նշելով, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել, նա ընդգծել է.
Գյումրիի ողբերգությունից 12 օր անց (հոդվածը գրելու օրվա հաշվառմամբ) արդեն հնարավոր է սառը դատողությամբ փորձել հասկանալ, թե ինչ է լինելու հետո։ Տեղի ունեցածը պարտավոր են իմաստավորել Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեները. երկու երկրների հասարակությունը կարող է որքան ասես զոռ տալ երևակայությանը, վարկածներ առաջադրել։
Հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում հանդիպեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Միայն: Սա առաջին դեպքն էր, երբ համանախագահները խախտում էին իրենց սակրալ դարձրած պարիտետը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ նրանք չհանդիպեցին: Պարիտետը խախտվեց նաև երկրորդ անգամ:
Արդեն մի քանի անգամ առիթ եղել է ասելու, որ չինացիները ոչ միայն շատ զգուշավոր են գնահատականներ տալիս, այլև, ի տարբերություն շատ շատերի, նախընտրում են չմեծամտել, նույնիսկ նսեմացնել իրենց հաջողություններն ու հնարավորությունները։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...