-
28.01.2015|
14:36
Մոսկվայում միջսիրիական բանակցությունների մասնակիցները համաձայնության են հասել մարդասիրական հարցերում՝ բանտարկյալների ազատ արձակման և «իր բոլոր դրսևորումներով» բռնության դադարեցման՝ հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայի աշխարհիկ դեմոկրատական կոալիցիայի կոմիտեի ղեկավար Ռանդա Քասիսին:
-
28.01.2015|
14:34
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցում քննարկել են ուկրաինական հակամարտությունը՝ պայմանավորվելով ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամլո ծառայությանը։
-
28.01.2015|
14:31
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատում այսօր կսկսվի Դողու Փերինչեքի գործով դատավարությունը: Դատարանը քննելու է Շվեյցարիայի բողոքարկումը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով, որի առանցքում է Հայոց ցեղասպանության հարցը:
-
28.01.2015|
14:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամփոփել է 2014-ին զենքի արտահանումը` հայտնելով, որ Ռուսաստանին հաջողվել է նոր պայմանագրեր կնքել` 14 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ:
-
28.01.2015|
14:29
Եվրահանձնաժողովը Վրաստանին 13 մլն եվրո է տվել՝ իբրև մակրոտնտեսական օգնության ծրագրի առաջին տրանշ:
-
28.01.2015|
14:27
Հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Իրանի փոխշահավետ ու բազմաբովանդակ հարաբերությունները: Յուրաքանչյուր նման հանդիպում նպաստում է փոխգործակցության առավել զարգացմանը և ամրապնդմանը»։
-
28.01.2015|
14:12
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
-
28.01.2015|
14:10
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցության հաղթանակի և Հունաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
-
28.01.2015|
14:07
Արմատական ձախակողմյան ուժերի կոալիցիայի առաջնորդ, Հունաստանի նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարվել է երդվել Աստվածաշնչի վրա, նա քաղաքացիական երդում է տվել:
-
28.01.2015|
14:06
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ SWIFT (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության միություն) համակարգին Ռուսաստանի հասանելիությունը սահմանափակելու մասին որոշում կայացվելու դեպքում երկրի արձագանքը առանց սահմանափակումների կլինի: