-
21.01.2015|
15:14
Լոնդոնում ընթացող կրթության նախարարների համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինի և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Վենյամին Կագանովի հետ:
-
20.01.2015|
22:12
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի պաշտպանության և ԶՈՒ աջակցության հարցերով նախարարի հետ բանակցություններում պայմանավորվել է ռազմատեխնիկական համագործացության համաձայնագրի ստորագրման շուրջ:
-
20.01.2015|
22:09
«Ռուսաստանն ու Հայաստանը միասին կհետաքննեն Գյումրու մասսայական սպանությունը, որում մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը»,- հայտարարել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
-
20.01.2015|
22:07
Ստոկհոլմում Հայոց ցեղասպանությանը և Հրանտ Դինքին նվիրված քննարկումներ են կազմակերպվել: Առաջին քննարկումը տեղի է ունեցել՝ «1915 թ. Հայոց ցեղասպանությունը. ի՞նչ է տեղի ունեցել 100 տարի առաջ» թեմայով, իսկ երեկվա հավաքը նվիրված է եղել Հրանտ Դինքի սպանության տարելիցին:
-
20.01.2015|
22:06
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Մերկելը հանդիպման ընթացքում պետք է Ալիևից պահանջի ազատ արձակել ձերբակալված իրավապաշտպաններին ու Ադրբեջանի իշխանությունների մյուս քննադատներին:
-
20.01.2015|
22:03
Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը քիչ առաջ ժամանեցին Գյումրի:
-
20.01.2015|
22:01
Միջազգային և ռուսաստանյան մամուլն անդրադարձել է Գյումրու սպանդին հաջորդած դեպքերին։ Պարզված չէ ռուս զինծառայողի արարքի դրդապատճառը, գրում է «Ռոյթերզ»- ը՝ անդրադառնալով 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվանը։Գործակալությունը հիշեցնում է 1999-ին Գյումրու շուկայում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կատարած սպանությունն ու մարդկանց վիրավորելու դեպքը։
-
20.01.2015|
21:41
Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը, հիմա էլ փոքրիկ Սերյոժայի մահը «սիրտ» չեն թողել մեկ այլ վտանգի մասին մտածելու: Ողջ հանրությունը սգում է, որպես մխիթարանք` ակնկալելով արդար դատավճիռ:
-
20.01.2015|
21:35
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկել է կրթության նախարարների համաշխարհային համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 500 պատվիրակներ 82 երկրներից, այդ թվում շուրջ 40 նախարարներ:
-
20.01.2015|
17:21
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Երևանում է, այցն ունի խիստ որոշակի նպատակ և կապված է Գյումրիում տեղի ունեցած աննախադեպ ոճրագործության, ավելի ստույգ՝ դրա քննության հետ: