-
20.01.2015|
15:06
«Արևելյան գործընկերության» շրջանակում Հայաստանը մեկ շնչի հաշվարկով ԵՄ ֆինանսական միջոցների 2-րդ խոշոր շահառուն է: ՀՀ-ԵՄ ութ համաձայնագրերից մեկով 25 միլիոն եվրոյի չափով ԵՄ-ն աջակցելու է գյուղատնտեսությանն ու գյուղական համայնքների զարգացմանը:
-
20.01.2015|
15:05
«Ողբերգություն Գյումրիում. ինչ անել, որ Ռուսաստանը չկորցնի Հայաստանը»՝ վերտառությամբ հոդված է հրապարակել Forbes-Ռուսաստան հանդեսը:
-
20.01.2015|
15:03
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը փարիզյան ահաբեկչությունից հետո բարձրացել է 21 տոկոսով ու դարձել 40 տոկոս:
-
20.01.2015|
15:02
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ պետք է արաբական երկրների հետ հակաահաբեկչական ալյանս ստեղծել՝ հաղորդել է Associated Press-ը:
-
20.01.2015|
15:01
Ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծաթերթի գլխավոր խմբագիրը Էն-Բի-Սի-ին տված հարցազրույցում ասել է, որ պարբերականը չի երգիծում կրոններին, եթե նրանք չեն խառնվում քաղաքական կյանքին:
-
20.01.2015|
14:59
ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը տարակույսներ ունի, որ ռուսական պատվիրակությունը աշխատանքները պիտի շարունակի ԵԽԽՎ-ում, եթե ձմեռային նստաշրջանում նույնպես ՌԴ պատվիրակությունը զրկվի ձայնի իրավունքից.
-
20.01.2015|
14:58
Նավթի միջազգային գների 40 դոլար մեկ բարելի դիմաց մակարդակի պայմաններում ռուսաստանցիների իրական եկամուտները կարող են 2-3 տարում նվազել 10 տոկոսով՝ կարծում է ՌԴ ֆինանսների նախկին նախարար, քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը:
-
20.01.2015|
14:57
Ռուբլու անկումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանում աշխատող իրենց քաղաքացիների դրամական փոխանցումներից կախում ունեցող ինը երկրների տնտեսությունների համար՝ գրում է The Guardian-ը:
-
20.01.2015|
14:46
Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու արշավի շրջանակում «Թալեաթ փաշա» կոմիտեն ակցիա է սկսել «Ցեղասպանությունը միջազգային մի սուտ է» խորագրով: Ակցիան մեկնարկել է հունվարի 14-ին՝ ստորագրահավաքով:
-
20.01.2015|
14:12
Սիրիան «հակված է երկխոսության միջոցով ճգնաժամից ելք գտնել», երկուշաբթի օրը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: