18.01.2015|
14:37
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` ապրիլի 24-ին 102 երկրի ղեկավարների Չանաքքալեի պատերազմին նվիրված միջոցառումների շրջանակում Թուրքիա այցելելու հրավերին, ասել է, թե պարզից էլ պարզ է, որ դա թուրքական պրիմիտիվ հնարք է, որը նպատակ ունի հնարավորինս չեզոքացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ազդեցությունը։