-
18.01.2015|
14:36
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արգելել է կյանքի կոչել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ներկայացրած «Թափանցիկության փաթեթը», որով բոլոր թուրք պաշտոնյաներից պահանջվում է հայտարարագրել սեփական ունեցվածքը:
-
18.01.2015|
14:33
Թբիլիսիի կենտրոնում գտնվող Հայաստանի դեսպանատան առջև շուրջ հարյուր քաղաքացիներ իրենց աջակցությունը հայտնեցին գյումրեցիներին: Վրաստանի մայրաքաղաքում Գյումրու իրադարձություններին հետևողների թիվը բավականին մեծ է:
-
18.01.2015|
14:29
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ քաղաքական կամք է անհրաժեշտ իր երկրի միջուկային ծրագրի խնդիրը կարգավորելու համար։
-
17.01.2015|
22:22
Հնարավոր է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվողը մեղավոր է նաև մեկ այլ հանցագործության մեջ՝ NEWS.am-ի թղթակցին հայտնել է իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:
-
17.01.2015|
22:20
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ապրիլքսանչորսյան հրավերը զայրացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:
-
17.01.2015|
22:17
Միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի պետական պարտատոմսերի հեռանկարները «կայունից» վերաորակավորել է «բացասականի»։
-
17.01.2015|
22:14
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի 20-ին հանդես է գալու նախագահական ամենամյա ուղերձով: Նա հիմնականում կենտրոնանալու է տնտեսության վերականգնման աշխատանքների վրա, սակայն Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումները ստիպելու են նկատելի տեղ հատկացնել ահաբեկչության դեմ պայքարում իր քաղաքականությանը:
-
17.01.2015|
22:13
«Մինչ ռուսաստանյան առաջադեմ հանրությունը ջերմեռանդ հետևում է տարադրամի փոխարժեքի աճին և խորհում «Շառլի Էբդո»-ի ծաղրանկարների շուրջ, Հայաստանում տեղի ունեցավ ողբերգություն, որը պետք է արժանանար ռուսաստանցիների ուշադրությանը։
-
17.01.2015|
22:11
Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ այսօր մոմավառություն տեղի կունենա՝ ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների:
-
17.01.2015|
15:21
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 11-17-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12000 կրակոց: