-
12.01.2015|
19:10
2015-ը սկսվեց բավականին ծանր: Սահմանային խախտման դեպքերով, ինչի հետևանքով ունեցանք զոհեր, այսօր էլ Գյումրիում է կատարվել դաժան սպանություն (ռուսական ռազմաբազայից փախած ժամկետային զինծառայողը սպանել ընտանիքի վեց անդամի):
-
12.01.2015|
15:52
Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունվարի 11-ին հայ խաղաղապահների 65 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա:
-
12.01.2015|
15:15
Նոր տարին նշանավորվեց հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացմամբ: Արդեն տարեսկզբին տվել ենք հինգ զոհ: Պատերազմի վերսկսում հիշեցնող այս իրավիճակը խորհելու տեղիք է տալիս:
-
12.01.2015|
10:52
Շրի Լանկայի 69-ամյա նախագահ Մախինդա Ռաջպակսեն հեռանում է պաշտոնից, նրա նշանակած արտահերթ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածու Մայտրապալա Սիրիսենան (51 % ձայնով):
-
12.01.2015|
10:51
Դանիայի վարչապետ Հելե Տորնինգ-Շմիդտը, որ ժամանել էր Փարիզ համերաշխության երթին մասնակցելու համար, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նստավայրից դուրս գալիս աստիճանների վրա սայթաքել է և ծնկել սալահատակի վրա:
-
12.01.2015|
10:49
Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որ կասկածվում է Le Soir թերթի խմբագրատունը պայթեցնելու փորձի մեջ՝ հաղորդել է The Telegraph-ը:
-
12.01.2015|
10:46
Ադրենալինի առումով զբոսաշրջային քիչ երթուղիներ կարող են համեմատվել Արցախի հետ: Աշխարհում արձակուրդի համար ամենից արկածային 10 անկյունների մասին տեսությունում գրում է բրիտանական The Guardian-ը:
-
12.01.2015|
10:39
Փարիզի Հանրապետության հրապարակում մեկնարկած միասնության երթին, որը գլխավորում են այս շաբաթ իսլամիստ ծայրահեղականների հարձակումների 17 զոհերի հարազատները, կազմակերպիչների գնահատմամբ` շուրջ 1 միլիոն մարդ է մասնակցում:
-
11.01.2015|
20:55
Հարձակումները Փարիզում միայն սկիզբն են ահաբեկչության զանգվածային ալիքի, որը ավելի է մեծանալու, եթե աշխարհը չկանգնեցնի իսլամական էքստրեմիզմը՝ նախազգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
-
11.01.2015|
20:49
Ֆրանսիական Charlie Hebdo հանդեսի խմբագրության վրա ահաբեկչական հարձակումից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հրեա համայնքին առաջարկել է ներգաղթել և հաստատվել հայրենիքում։