-
04.01.2015|
11:28
Իրանի իշխանությունները հերքել են արևմտյան ԶԼՄ-ների հաղորդումները, որ Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են եկել` հարստացված ուրանը Ռուսաստան ուղարկելու վերաբերյալ:
-
04.01.2015|
11:22
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով:
-
04.01.2015|
11:20
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տեղեկատվությունը ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունների մասին։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ տեղի է ունեցել հակամարտություն և փոխհրաձգություն «հայկական զինված խմբավորումների ներսում»:
-
03.01.2015|
15:33
ՌԴ քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները հարցականի տակ են առնում սուր միջազգային խնդիրների կարգավորման հարցում երկկողմ համագործակցության հեռանկարները՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
-
03.01.2015|
15:03
ԵՄ երկրները ձգտում են Եվրոպայում անվտանգության հաստատմանը Ռուսաստանի հետ միասին՝ այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ժողովրդին ուղղված տարեմուտի ուղերձում:
-
03.01.2015|
14:53
ՌԴ իշխանությունները հրավեր են ուղարկել սիրիական ընդդիմության 28 առաջատար ներկայացուցիչների, այդ թվում` ընդդիմադիր միասնական կառույցի` Ազգային կոալիցիայի ղեկավար Հադի Ալ Բահրային:
-
03.01.2015|
14:52
Իրանը կոչ է արել Սաուդյան Արաբիային վերանայել նավթի արդյունահանման ծավալները չնվազեցնելու որոշումը: ԻԻՀ փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը «Ռոյթերզին» տված հարցազրույցում նշել է, որ Էր-Ռիյադի որոշման պատճառով նավթի գինը միջազգային շուկայում շարունակում է նվազել:
-
03.01.2015|
14:51
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են սիրիական խնդիրը, Պաղեստինի և Իսրայելի հարաբերությունները, ՈՒկրաինայում ստեղծված կացությունը:
-
03.01.2015|
14:49
Հունվարի 1-ից Սերբիան ռոտացիոն կարգով ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը:
Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ իր երկրի նախագահության ժամանակաշրջանում կազմակերպության գլխավոր առաջնահերթությունը կլինի «հակամարտության դեէսկալացիան» ՈՒկրաինայի արևելքում:
-
03.01.2015|
14:48
ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր գերմանացի, ուկրաինացի ու ֆրանսիացի գործընկերներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Պավել Կլիմկինի և Լորան Ֆաբիուսի հետ: