20.12.2014|
13:37
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ընդհանուր շահեր ունեն բազմաթիվ հարցերում: Թուրքական Ջիհան գործակալության թղթակցի հարցին Պուտինը պատասխանել է, որ, ճիշտ է, Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում դրամատիկ, ողբերգական դրվագներ են եղել, սակայն լավ ժամանակներ էլ են եղել, ինչպես Աթաթուրքի տարիներին: