-
11.12.2014|
11:56
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրավերով դեկտեմբերի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
-
11.12.2014|
11:55
Թուրքիայի փոխվարչապետ Յալչին Աքդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի վախենում «գունավոր հեղափոխություններից», որոնք տեղի են ունեցել տարածաշրջանի մի շարք երկրներում:
-
11.12.2014|
11:52
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
-
11.12.2014|
11:50
Թուրքիան ցանկանում է ավելի ցածր գնով գազ ստանալ Ռուսաստանից, քան խոստացել էր Վլադիմիր Պուտինը Թուրքիա այցի ժամանակ՝ ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:
-
10.12.2014|
18:43
ՌԴ Պետդուման այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: ՌԴ խորհրդարանի ստորին պալատի բոլոր խմբակցությունները հանդես են եկել փաստաթղթի վավերացման օգտին:
-
10.12.2014|
18:41
«Ադրբեջանի դեմ 1994 թվականի հաղթանակից ի վեր Լեռնային Ղարաբաղի կառավարությունը մտադրվել է օրինակելի երկիր դառնալ, սակայն այս երկրի քրիստոնյա բնակչությունը 20 տարի շարունակ տառապում է դիվանագիտական մեկուսացման պատճառով»՝ նշված է Լյուքսեմբուրգում հրապարակված Լորենս դը Հոնդթի հոդվածում:
-
10.12.2014|
18:40
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ռուսաստանցիներին առավել ձեռնտու է խնայողությունները պահել ռուբլիով»:
-
10.12.2014|
18:39
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի խնդրանքին ընդառաջ` Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական կոնդակով ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմից առանձնացվել են Մեքսիկայի հայ համայնքները և ընդգրկվել ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմի կազմի մեջ` հաշվի առնելով նաև Մեքսիկայի ու Կալիֆոռնիայի հայ համայնքների փոխադարձ սերտ առնչություններն ու Մեքսիկայի աշխարհագրական դիրքի նպատակահարմարությունը:
-
10.12.2014|
18:33
Վրաստանը շատ մոտ է ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանմանը՝ Թբիլիսիում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը.
-
10.12.2014|
18:24
Տարաձայնությունները բխում են ԵՄ- ՌԴ փոխադարձ պատժամիջոցներից։
Բելառուսը միակողմանի վերականգնել է մաքսակետերի աշխատանքը ՌԴ-ի հետ սահմանին և երկիր մուտք գործող մասնավոր մեքենաների ու բեռնատարների ստուգումներ է անցկացնում։