-
10.12.2014|
18:22
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկյան Project 2015 կազմակերպությունը և թուրքական DurDe հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը, թուրքական մի քանի քաղաքացիական խմբավորումների և ակտիվիստների հետ Ստամբուլում 2015 թվականի ապրիլի 22-ից 24-ը հիշատակի միջոցառումների շարք են կազմակերպում՝ կոչ անելով համայն հայությանը Թուրքիայի քաղաքացիների հետ համատեղ հավաքվել Ստամբուլում և «մասնակցել 2015-ի ապրիլի ոգեկոչման արարողություններին»:
-
10.12.2014|
18:17
Դեկտեմբերի 16-17-ին ծրագրվում է Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսության անցկացում՝ հայտնում է APA գործակալությունը:
-
10.12.2014|
18:13
Հաջորդ տարվա հունվարից Թուրքիան կավելացնի ռուսական գազի գնումները՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդզը՝ հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:
-
10.12.2014|
18:02
Թուրքիայի «զրոյական խնդիրներ հարևանների հետ» արտաքին քաղաքական կոնցեպցիայի անհաջողության պատճառը նրա գործընկերների դիրքորոշումն է՝ կարծում է փոխվարչապետ Յալչըն Աքդողանը:
-
10.12.2014|
18:01
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 8-րդ անգամ վերընտրվել է քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
-
10.12.2014|
17:59
«Ես վստահ եմ, որ դա ոչ Հայաստանին է պետք, ոչ էլ Ռուսաստանին: Դրանք երկու անկախ պետություններ են, որոնք ինչպես դարեր շարունակ ընկերություն են արել, այդպես էլ դարերով շարունակելու են ընկերություն անել՝ որպես առանձին պետություններ»:
-
10.12.2014|
17:57
Անկարան ինքնուրույն է կառուցում իր արտաքին քաղաքականությունը` հարաբերությունները զարգացնելով և ՌԴ-ի, և ԵՄ-ի հետ՝ ասել է Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը: «Գոյություն չունի պետություն, որը կարողանա ճնշում գործադրել Թուրքիայի վրա:
-
09.12.2014|
20:49
ՀՀ կրթության և գիտությոն նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
-
09.12.2014|
19:15
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` դեկտեմբերի 9-11-ը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին» պայմանագրի նախագծի քննարկման և վերջնական համաձայնեցման նպատակով` Հայաստանի Հանրապետությունում ՊՆ մասնագետների հետ կաշխատի ՌԴ ՊՆ փորձագետների խումբը:
-
09.12.2014|
15:03
«Ադրբեջանի ահաբեկչական-ֆաշիստական էությունը ապացուցվեց ևս մեկ անգամ` դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում իրականացված դիվերսիոն գործողության ժամանակ»: