-
04.12.2014|
14:42
Աշխատանքային այցելությամբ Բազելում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս ՈՒոռլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
-
03.12.2014|
18:28
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է Հայաստանում, Ադրբեջանում, Շվեդիայում, Ֆրանսիայում ու Մալթայում երկրի նոր դեսպանների թեկնածուներին:
-
03.12.2014|
18:26
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին դարձել է Միլանում անցկացվելիք Expo-2015 համաշխարհային ցուցահանդեսի դեմքը։ Ցուցահանդեսն անցկացվելու է 2015-ի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը։
-
03.12.2014|
18:24
Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն 2015-ի մարտի 17-ին: Ժամկետը որոշվել է Կնեսետի խմբակցությունների ղեկավարների և խոսնակ Յուլյա Էդելշտեյնի հանդիպման ժամանակ: Առաջիկայում կընդունվի Կնեսետի լուծարման օրինագիծը:
-
03.12.2014|
18:23
Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի ղեկավար, սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սիմոնետա Սոմարուգան չորեքշաբթի ընտրվել է երկրի նախագահ. նա նախագահելու է 2015-ին:
-
03.12.2014|
18:22
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է ՈՒկրաինայի կառավարությունում վրացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման ցանկությանը:
-
03.12.2014|
18:16
Երեկ Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել 188 մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել Կահիրեում ոստիկանների նկատմամբ բռնությունների, նրանց մահվան հասցնելու համար։
-
03.12.2014|
18:15
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4-5-ին Բազելում կմասնակցի ԵԱՀԿ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նիստին։
-
03.12.2014|
18:13
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսի նկատմամբ իրեն անպարկեշտ է պահել՝ արգելելով բելառուսական մթերքների ներմուծումը:
-
03.12.2014|
12:21
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: