01.12.2014|
21:25
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի նամակին ի պատասխան, հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե ինքը սադրանք է համարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի թռիչքը, որը խոցվեց ադրբեջանական զինուժի կողմից: