-
27.11.2014|
11:57
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:
-
26.11.2014|
15:02
Խոցված ուղղաթիռի միջադեպը և հաջորդող բռնությունը ևս մեկ անգամ ընդգծում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեֆ Ռաթկեն՝ ի պատասխան լրագրողների հարցին՝ ԱՄՆ-ն արդյոք որոշակի քայլեր ձեռնարկո՞ւմ է ուղղաթիռի անկման վայրում դիտարկում անցկացնելու համար:
-
26.11.2014|
15:00
Հայաստանին ու Ադրբեջանին և ընդհանրապես ողջ Հարավային Կովկասին սպառնում է «Իսլամական պետության» գործունեության հերթական օբյեկտը դառնալու վտանգ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՌԴ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կռիլովը:
-
26.11.2014|
14:55
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին զգուշացրել է, որ Արևմուտքը չի կարողանա ծնկի բերել Թեհրանին միջուկային ծրագրի բանակցություններում։
-
26.11.2014|
14:53
Ֆրանսիան հետաձգում է ռազմանավերի մատակարարումը Ռուսաստանին, ինչի պատճառը ուկրաինական ճգնաժամն է՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Արևելյան ՈՒկրաինայի իրավիճակը թույլ չի տալիս երկու նավերը հանձնել Ռուսաստանին:
-
26.11.2014|
14:25
Հայաստանում հավատարմագրված 4 դեսպաններ երեկ առաջին անգամ թվիթերյան ասուլիս էին նախաձեռնել: ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը և ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան մեկ ժամ օնլայն ռեժիմով պատասխանել են Թվիթեր միկրոբլոգային ցանցի օգտատերերի հարցերին:
-
26.11.2014|
13:20
Հայկական ուղղաթիռի խոցմանը հաջորդած օրերին՝ միջազգային կազմակերպությունների պարիտետային արձագանքը մեր քաղաքական ու հասարակական շրջանակներին զայրացրել է, հիասթափեցրել:
-
26.11.2014|
12:50
Վրաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրման կապակցությամբ՝ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին:
-
26.11.2014|
12:43
ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն առաջարկել է եվրոպացիներին վտարել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից։ «Ես ֆանտաստիկ առաջարկ ունեմ. կառաջարկեի եվրոպացի գործընկերներին վտարել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից»,- ասել է նա:
-
26.11.2014|
12:39
Իտալական Panorama կայքը հրապարակել է Աննա Մաձոնիի «Հայաստան-Ադրբեջան. պատերազմի քամիներ Կովկասո՞ւմ» հոդվածը.