-
17.11.2014|
16:59
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից ու Գերմանիայից դիվանագետների փոխադարձ արտաքսումը չի կապում ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի վաղը կայանալիք այցի հետ:
-
17.11.2014|
16:57
Բրյուսելում հանդիպում են ԵՄ արտաքին գործերի նախարարները, օրակարգի հիմնական հարցերից մեկը իրավիճակն է ՈՒկրաինայում և ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը:
-
17.11.2014|
16:56
Մի խումբ լեհ դիվանագետներ արտաքսվել են Ռուսաստանից՝ «իրենց կարգավիճակին անհամապատասխան գործունեության համար»՝ ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության բաժնի մեկնաբանությունում: Նախարարությունում հստակեցրել են, որ այդ քայլը Լեհաստանից ռուս դիվանագետների արտաքսման պատասխանն է:
-
17.11.2014|
16:55
Վրաստանի կառավարության նախկին նախարար Կախա Բենդուկիձեի դին, նախքան Թբիլիսի տեղափոխվելը, Լոնդոնում կենթարկվի փորձաքննության՝ լրագրողներին հաղորդել է Վրաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Վախթանգ Լեժավան:
-
17.11.2014|
16:53
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է կառուցել և էլեկտրիֆիկացնել Իրանից դեպի Ադրբեջան գնացող երկաթուղին, իսկ հետագայում այն հասցնել մինչև Ռուսաստան՝ լրագրողներին հայտնել է Պետդումայի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը:
-
17.11.2014|
16:46
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գերմանական «Բիլդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է լայնածավալ պատերազմի։
-
17.11.2014|
16:44
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան ընդունել է պարտությունը նախագահական ընտրություններում։ Նա զանգահարել ու շնորհավորել է մրցակից Կլաուս Յոհաննիսին։ Ընտրությունների երկրորդ փուլից առաջ հարցումները հստակ չէին կանխատեսում, թե ով է առաջատարը՝ երկու թեկնածուներն էլ մոտ էին հաղթանակին։
-
17.11.2014|
12:38
Մարդասպանին իր զոհի ուրվականն ամբողջ կյանքում հետապնդում է ու հանգիստ չի տալիս: Չեմ կասկածում՝ գալու է ահեղ դատաստանի օրը: Թուրքի կերած հացից ու խմած ջրից մինչև հիմա արյան համ է գալիս: Հայի արյան համը:
-
17.11.2014|
12:36
Հեռուստաեթերում կրկին Գորբաչովի անձն էր ու նրա խոսքը: Ակամա մտաբերեցի Ֆրիդրիխ Շիլլերի «Заговор Фиеско в Генуе» դրամայի հայտնի ցիտատը՝ մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ: Բայց արդյոք մավրը կարո՞ղ է հեռանալ:
-
17.11.2014|
00:47
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն G-20 հավաքին մասնակցելու նպատակով Ավստրալիա կատարած այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ տեղեկացնում է թուրքական «Հուրիեթը»: