-
13.11.2014|
17:31
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը քննարկել և հաստատել է 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին` Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ծրագրով:
-
13.11.2014|
17:30
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոտակայքում ուղղաթիռի խոցման կապակցությամբ:
-
13.11.2014|
17:29
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը շատ վտանագավոր է՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
13.11.2014|
17:26
Ադրբեջանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ մեծամասշտաբ օպերատիվ զորավարժություններ են սկսել։
-
13.11.2014|
17:25
Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը դատապարտում է հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից։
-
13.11.2014|
17:23
Կասկածներ կան, որ խոցված ուղղաթիռի անձնակազմից որևէ մեկը կարող է ողջ լինել, ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը ինտենսիվ կրակահերթի տակ է պահում:
-
13.11.2014|
17:21
Երեկ ղարաբաղա -ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցմամբ պայմանավորված, իրադրությունն առաջնագծում լարվել է, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
-
13.11.2014|
17:20
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, որը հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին, րոպեներ առաջ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
-
13.11.2014|
17:18
Ադրբեջանի արտգործնախարարությունը նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ ոչ թռիչքային գոտի հայտարարելով «օկուպացված տարածքների օդային տարածությունը և ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին»:
-
13.11.2014|
17:17
Ադամ Շիֆը հավելել է, որ նման վարքագիծը հղի է ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգով: