-
17.10.2014|
22:15
«Ադրբեջանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունի թե տնտեսական, թե մարդասիրական ոլորտներում։ Մենք միշտ առանձնահատուկ նշանակություն ենք տվել երկկողմ հարաբերություններին»՝ լրագրողներին հայտարարել է Միլլի մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը։
-
17.10.2014|
22:12
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտել է ուկրաինական ճգնաժամի միակ մեղավորին՝ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
-
17.10.2014|
22:09
Բելառուսը Ռուսաստանի հետ դաշնակցային պետությունում միասնական արժույթ մտցնելուն դեմ չէր լինի, բայց պնդում է էմիսիոն կենտրոնի ստեղծման հարցում հավասարության վրա՝ հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
-
17.10.2014|
22:07
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է ԵՄ-ին, որ ՌԴ-ն շահագրգռված չէ Ուկրաինայում «նոր Մերձդնեստր» ստեղծել՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը Ասիա-Եվրոպա գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում:
-
17.10.2014|
21:58
Իտալիայում անցկացվող Եվրոպա-Ասիա գագաթաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և եվրոպական երկրների ղեկավարների հանդիպումից հետո Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, թե ուկրաինական հակամարտության լուծման «խիստ դրական» նախանշաններ է տեսնում:
-
17.10.2014|
21:55
Եվրամիությունն ընդգծում է, որ հիմա դեռ խոսք չկա Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, եվրոպական որոշ երկրների ղեկավարներ նույնիսկ չէին ցանկանում Պուտինին տեսնել Միլանի գագաթաժողովում։
-
17.10.2014|
21:53
Միլանի Եվրոպա-Ասիա գագաթաժողովին մասնակցում է Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինը, նա եվրոպական երկրների ղեկավարների հետ վերջին անգամ հանդիպել էր հունիսին Ֆրանսիայում` արևմտյան դաշնակիցների զորքերի Նորմանդիայում ափհանման 70-ամյակին նվիրված արարողությունների օրը։
-
17.10.2014|
17:12
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» /ՀԵԲ www.eufoa.am / կազմակերպության Բրյուսելի գրասենյակը կազմակերպել էր «Կլոր սեղան» քննարկում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի մասնակցությամբ:
-
17.10.2014|
11:59
Եվրոպական հանձնաժողովը Եվրախորհրդարանի և ԵՄ Խորհրդի համար պատրաստել է կոմյունիկե, որում ներառված են ցուցումներ՝ Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման դեպքում: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:
-
17.10.2014|
11:00
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի կրտսեր որդին հեռացվել է երկրի ռազմածովային ուժերի պահեստային զորքերից՝ թմրանյութերի օգտագործման պատճառով: