-
13.10.2014|
14:08
Բոլիվիայի գործող նախագահ Էվո Մորալեսը և նրա «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը տոնում են հաղթանակը նախագահական ընտրություններում. ըստ նախնական հաշվարկների՝ Մորալեսը հաղթել է՝ ստանալով ձայների 60 տոկոսը։
-
13.10.2014|
14:07
Բոսնիա և Հերցեգովինայի երեք նախագահների ընտրությունների նախնական տվյալների համաձայն՝ ազգայնական կուսակցությունները առաջատար դիրքերում են:
-
13.10.2014|
12:25
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի վերջին Սոչիում հանդիպելուց ՝ ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:
-
13.10.2014|
12:22
Թուրքիան համաձայնել է ԱՄՆ-ին տրամադրել իր ռազմաօդային բազաները՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար:
-
13.10.2014|
11:34
Պակիստանցի Մալալա Յուսաֆզայն ու հնդիկ Քայլաշ Սաթյարթին պարգևատրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակով` երեխաների կրթության և կանանց իրավունքների ոլորտում տարած գործունեության համար։
-
12.10.2014|
14:49
Պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում գտնվող Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը այսօր նախագահական գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար։
-
12.10.2014|
14:19
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագիրը խոչընդոտ չի լինի ԵՄ հետ հետագա հարաբերությունների կառուցման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան:
-
12.10.2014|
14:15
ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար ՈՒիլյամ Լահյուն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը և բացատրել, որ Վրաստանում կստեղծվի ոչ թե ՆԱՏՕ-ի ուսումնական բազա, այլ վրացական կենտրոն: Այդ մասին տեղեկացնում է apsny.ge-ն։
-
12.10.2014|
12:09
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն անհրաժեշտ է համարում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության գործակցությունը՝ Ատլանտիկայից Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում:
-
12.10.2014|
12:08
Ղազախստանը 2015-ին իր ԱՊՀ նախագահության շրջանակներում մտադիր է համագործակցության զարգացման նոր հայեցակարգ մշակել՝ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Մինսկում, ԱՊՀ երկրների նախագահների հանդիպման ժամանակ: