-
08.10.2014|
12:03
Գերմանիայի երկու քաղաքներում՝ Համբուրգում և Ցելլեում, բախումներ են տեղի ունեցել քուրդ-եզդիների և մահմեդականների միջև:
-
07.10.2014|
21:48
Երևանի 2796-ամյակի տոնակատարությունների Հայաստան կժամանեն 40 քաղաքներից պատվիրակություններ։
-
07.10.2014|
21:38
Կտրուկ նվազել է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը։
Հայաստանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն, այս օգոստոսին՝ նախորդ օգոստոսի համեմատ ֆիզիկական անձանց՝ բանկերի միջոցով դրամական փոխանցումները կրճատվել են 9 տոկոսով (2014-ի օգոստոսին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 167.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013-ի օգոստոսի 184.4 միլիոնի դիմաց):
-
07.10.2014|
19:04
«Աստված տա բոլորի հետ այնպիսի հարաբերություններ ունենանք, ինչպես Ադրբեջանի», - ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով Մինսկ ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների մեկնարկին:
-
07.10.2014|
17:35
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրապարակվել են 2015թ. Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի տարբերանշանի մրցույթի արդյունքները:
-
07.10.2014|
17:17
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացել է հավաքների մասին օրենքում փոփոխությունը, համաձայն որի՝ արգելվում է հանրահավաքներ անցկացնել գիշերային ժամերին։
-
07.10.2014|
12:26
Հոկտեմբերի հինգին Բրազիլիայում կայացած ընտրությունների նախնական տվյալներով՝ գործող նախագահ Դիլմա Ռուսեֆը ստացել է ընտրողների ձայների 41 տոկոսը, նրա մրցակից Աեսիո Նևեսը՝ 34 տոկոսը:
-
07.10.2014|
12:25
Լատվիայի Սեյմի ընտրություններում հոկտեմբերի 4-ին երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերում հայտնված «Միասնություն», «Կանաչների ու գյուղացիների դաշինք» կուսակցությունները և «Բոլորը՝ Լատվիային» ազգային միավորումը ծրագրում են կազմել կոալիցիա:
-
07.10.2014|
12:22
Իրանի իշխանություններն սկսել են քաղաքացիներին նախապատրաստել, որ Իսլամական հեղափոխության գերագույն ղեկավար (ռահբար) Ալի Համենեին իրավահաջորդ պետք կլինի:
-
07.10.2014|
12:20
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ողջունել նրա նպատակային այցը՝ կապված վերջին շրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում լարվածության շիկացման, այդ թվում՝ օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման հետ: