-
27.09.2014|
11:34
ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ-ի քարտուղար Պան Գի Մունի հետ: Նրանք մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում քննարկված կարևորագույն օրակարգային հարցերի շուրջ, քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Հանրապետության նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
-
27.09.2014|
11:25
Ռուսաստանն ամեն ինչ անում է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած ասուլիսի ժամանակ:
-
27.09.2014|
11:22
Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները համարել է անօրինական, այդ թվում՝ նրանք, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ:
-
26.09.2014|
18:16
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Փարիզում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս ՈՒորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա), Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Նյու Յորքում քննարկել են Փարիզում հոկտեմբերի վերջին նախատեսվող նախագահների հանդիպման նախապատրաստությունները:
-
26.09.2014|
18:13
«Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում»,- հայտարարել է Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
-
26.09.2014|
18:09
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշել է Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանի նախկինում հայապատկան 42 000 քմ տարածքը վերադարձնել հայկական «Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամին»:
-
26.09.2014|
18:06
ՌԴ Պետդուման 441 կողմ և մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը, որը ուժի մեջ է մտնելու 2015-ի հունվարի 1-ից: Ըստ պայմանագրի՝ ԵՏՄ-ի բյուջեն ձևավորվելու է ռուսական ռուբլով՝ անդամ-երկրների մասնաբաժինների հիման վրա:
-
26.09.2014|
18:04
Աբխազիայի կառավարությունն այսօր հրաժարական է տվել: Կառավարության նիստին ներկա երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրել է հրաժարականի փաստաթուղթը:
-
26.09.2014|
18:01
Արտգործնախարարությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի համաձայն ստացվում է՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է լինի մաքսակետ: Հայաստանի արտգործնախարարությունը պայմանագիրը տրամադրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, որն էլ այն տեղադրել է իր կայքէջում:
-
26.09.2014|
11:18
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի հետ: