19.09.2014|
01:02
Ասիական երկու հսկաների՝ Չինաստանի և Հնդկաստանի, կամ ինչպես երբեմն պերճախոս անվանում են՝ «Վիշապի ու Փյունիկի», հարաբերությունները, թերևս, ներկայումս պահպանված միջպետական հարաբերություններից հնագույնն են։ Հնդկաստանը Չինաստանից բաժանվում է դժվարանցանելի լեռնաշղթայով՝ Հիմալայներով, Տիբեթի լեռներով, սակայն աշխարհագրական դիրքի մոտիկությունը, մշակույթների ինքնատիպությունը հանգեցրել են նրանց բնական փոխադարձ շահերին։