-
16.09.2014|
13:17
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում կարծիքներ են փոխանակել ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ գրում է Deutsche Welle-ն։
-
16.09.2014|
13:15
Հայաստանը շահագրգռված է Սևծովյան տնտեսական համագործակցության ձևաչափի զարգացմամբ՝ ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստի իր բացման խոսքում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
-
16.09.2014|
13:10
Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է բանաձև, որում ընդգծում է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է:
-
16.09.2014|
13:06
«Դեյլի Սաբահ»-ը գրել է Թուրքիայի նոր կառավարության ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքիրի Լիսաբոնում՝ հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձի մասին՝ վերջին ամիսներին արձանագրված լավատեսության ֆոնի վրա:
-
16.09.2014|
10:32
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարևորել են ՈՒկրաինայում հրադադարի պահպանումը և զինադադարի մոնիթորինգի անցկացումը ԵԱՀԿ կողմից: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
-
15.09.2014|
19:10
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը այցելել է Բասկերի Երկրի Տոլոսա քաղաք և հանդիպել քաղաքապետ Իբայ Իրիարտե Սան Վիսենթեի հետ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բասկերի Երկրի միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարների շուրջ, անդրադարձել են Տոլոսայի և Արցախի քաղաքների միջև կապերի հաստատման հնարավորությանը։
-
15.09.2014|
19:09
Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն կրկին հայտարարել է, որ մտադիր է Մոլդովայի քաղաքացիություն ստանալ: Նա պատրաստվում է քննարկել հարցը Մոլդովայի իշխանությունների հետ մինչև նոյեմբերի 2-ին իր նախագահական ժամկետի ավարտը: Բեսեսկուն «Մեծ Ռումինիայի» վերստեղծման կողմնակից է՝ 1939 թվականի սահմաններում:
-
15.09.2014|
19:08
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վատիկանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիի հետ հանդիպմանը ցանկություն է հայտնել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելի Վրաստան:
-
15.09.2014|
19:06
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն Ռադայի քննարկմանն է ներկայացրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը:
-
15.09.2014|
14:07
Այսօր ՈՒկրաինայի արևմուտքում մեկնարկում են տասնօրյա զորավարժություններ՝ 15 երկրների զինծառայողների մասնակցությամբ։