14.09.2014|
12:08
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ բոլոր հայտարարությունները «հիմարություն» են, այդ թվում՝ ՈՒկրաինայի արևելքում «բուֆերային գոտի» ստեղծելու Ռուսաստանի մտադրության մասին հայտարարությունը: Բուֆերային գոտու առնչությամբ նա ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ, ինչպես ասում են, «երկրորդ Մերձդնեստրի» ստեղծմամբ։