«Ռուսաստանի հաջորդ հողազավթումը» վերնագրով հոդվածով The New York Times-ը գրում է, որ «ՈՒկրաինան միակ վայրը չէ, որտեղ Ռուսաստանը խնդիրներ է հարուցում»: 1991-ին ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր Մոսկվան կանոնավոր սատարում է «անջատողականներին»: Վերջին նման դեպքը Հարավային Կովկասում էր:
Բրիտանական British Petroleum նավթագազային ընկերության ղեկավարությունը շոտլանդացիներին կոչ է արել դեմ քվեարկել երկրի` Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն՝ հաղորդում է The Telegraph-ը:
Հորդանանն աջակցում է ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը դիմակայելուն ուղղված միջազգային ջանքերին՝ Ամանում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թագավոր Աբդալլա 2-րդը:
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 11-ին մեկնարկել է Շանհայյան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և ՈՒզբեկստանի նախագահները:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքն ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում մեկնաբանել է ՈՒելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած Քերի - Սարգսյան - Ալիև հանդիպումը և մանրամասնել առաջիկա անելիքները:
Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի կառավարությանը դիտում է մրցակից և ցանկանում խանգարել գործադիրի աշխատանքին:
Բաքվում այսօր կբացվի ադրբեջանական միջազգային պաշտպանական արդյունաբերության ADEX-2014 ցուցահանդեսը, որում ներկայացված կլինի աշխարհի 34 երկրների 200 ընկերությունների արտադրանքը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Հունաստանի խորհրդարանի կողմից` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ.
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...