-
10.09.2014|
16:19
Բաքվում ԵՄ Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպեցին չորրորդ անգամ: Ծրագրում ընդգրկված վեց երկրներից չէր մասնակցում միայն Հայաստանը:
-
10.09.2014|
16:18
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կլինի Ֆրանսիայում: Ջոն Հեֆեռնի խոսքով՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ողջունում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՈՒելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, «որտեղ նա ազդեցիկ և արդյունավետ ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը»:
-
10.09.2014|
12:18
Մեկնարկում է «Խոսելով սահմանների մասին» խորագիրը կրող թատերախաղի միջազգային մրցույթը:
-
10.09.2014|
12:11
ՈՒկրաինայի անջատողականները, համաձայն զինադադարի պայմանների, ազատ են արձակել 648 ուկրաինական զինվորների: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը: Ներկայումս աշխատանքներ են ընթանում ևս 500 զինծառայողների ազատության համար:
-
09.09.2014|
22:10
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան օժանդակությամբ 10 տարի անց լրամշակված տարբերակով կրկին լույս է տեսել գրող, Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը՝ խաղաղության ու պատերազմի միջով» գիրքը, որտեղ հեղինակն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառներին:
-
09.09.2014|
16:59
Իրանի նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական այցով Ղազախստանում է: Նրա և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման օրակարգում են Կասպից ծովի կարգավիճակի, տարածաշրջանի անվտանգության, Իրանի ու Ղազախստանի միջև առևտրի ծավալների մեծացման հարցերը:
-
09.09.2014|
16:57
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերին կայցելի Չինաստան։ Օբամայի այցի նախապատրաստման նպատակով այս օրերին Չինաստանում է Ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան գլխավոր խորհրդական Սյուզն Ռայսը։
-
09.09.2014|
16:56
Եվրահանձնաժողովը Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի՝ ըստ Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքի:
-
09.09.2014|
16:54
Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ակնկալվում է նոյեմբերին՝ ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: Եռակողմ հանդիպումը ծրագրված է Փարիզում:
-
09.09.2014|
16:51
ԱՄՆ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ միայնակ չի պայքարի, նախագահ Բարաք Օբաման հոգ կտանի այդ մասին, ընդգծել է նախագահի մամուլի քարտուղար Ջոն Էռնեստը: