Սեպտեմբերի 11-ին' ժամը 20:00-ին, մի խումբ հայկական և եզդիական կազմակերպություննրի նախաձեռնությամբ կիրականացվի ջահերով երթ Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ:
Վրաստանի նախագաh Գեորգի Մարգվելաշվիլին տրամաբանություն չի տեսնում այն բանում, որ Վրաստանին առաջարկված ՆԱՏՕ-ի հետ ուժեղացված համագործակցության փաթեթը պետք է գրգռի Ռուսաստանին: Վրաստանի նախագահն ՈՒելսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ընդգծել է, թե Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու քայլերը չեն ենթադրում որևէ ագրեսիվ ռեժիմ կամ առճակատում Ռուսաստանի հետ:
Եվրոպական հանձնաժողովը եվրոպական ֆերմերներին 30 մլն եվրո լրացուցիչ օգնություն է հատկացրել պայքարելու համար ռուսական էմբարգոյի հետևանքների դեմ: Հատկացված գումարները կծախսվեն ռուսական շուկաներին այլընտրանքներ որոնելու համար:
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ կառավարության նոր կազմը, քվեարկությանը մասնակցել է 439 պատգամավոր, կողմ է քվեարկել 306 պատգամավոր, դեմ՝ 133։
Ֆրանսիական «Ֆիգարո» թերթում հրապարակվել է Հայաստանի արտգործնախարարի հոդվածը, որում Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ Էրդողանը կընդունի Հայաստանի նախագահի հրավերը և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կայցելի Երևան:
ՈՒելսում ՆԱՏՕ-ի վեհաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել, որտեղ անդրադարձ կա Հարավային Կովկասի երկրներին ու հակամարտություններին: Հռչակագրում, մասնավորապես, նշված է.
ՆԱՏՕ-ն հաստատել է միջոցառումների փաթեթը, որը նպաստելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...