-
03.09.2014|
12:23
ՌԴ նախագահի աշխատակազմը տիրապետում է Վլադիմիր Պուտինի և Ժոզե Մանուել Բարոզուի հեռախոսազրույցի ինչպես գրավոր արձանագրությանը, այնպես էլ ձայնագրությանը, և պատրաստ է հրապարակելու դրա բովանդակությունը՝ հանելու համար բոլոր թյուրիմացությունները:
-
02.09.2014|
15:54
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը։ Նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է այսօր իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
-
02.09.2014|
15:53
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է լայնածավալ պատերազմ հրահրել, որպեսզի վերականգնի Խորհրդային Միությունը՝ Facebook-ի իր էջում գրել է ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
-
02.09.2014|
15:53
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հանել է դրամաշորթության գործով մեղադրվող 96 կասկածյալներին ներկայացված մեղադրանքը, որոնց թվում է Թուրքիայի նախագահի որդին` Բիլալ Էրդողանը:
-
02.09.2014|
15:52
Ղազախստանը օրինականացնում է ստվերային կապիտալը։ Նուրսուլթան Նազարբաևի հրամանագրով՝ սեպտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի վերջը քաղաքացիները կարող են օրինականացնել ապօրինի ճանապարհով ստացված գումարները, արժեթղթերը կամ սեփականությունը։
-
02.09.2014|
15:50
Սեպտեմբերի 1-ի դրությամբ ռուսական ռուբլին դոլարի համեմատ անկում է գրանցել՝ հասնելով ամենացածր ռեկորդային կետի՝ 37,39 ռուբլի 1 ԱՄՆ դոլարի դիմաց։ Ռուսական ռուբլու անկումը պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով և արևմտյան պատժամիջոցներով։
-
02.09.2014|
15:47
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ՈՒկրաինայում ճգնաժամը ռազմական հանգուցալուծում չունի, իսկ քաղաքական լուծման համար անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն, որն ավելի ռացիոնալ ճանապարհ է:
-
02.09.2014|
12:23
Չեխ խորհրդարանականը ցավակցություն է հայտնում ադրբեջանական գերության մեջ սպանված հայազգի Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ և հուսով է` նրա մարմինը կվերադարձվի ընտանիքին հնարավորինս շուտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, Հայ-չեխական խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ռոբին Բյոհնիշը:
-
02.09.2014|
12:19
ՌԴ արտգործնախարարությունը մեկնաբանել է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հայտարարությունը՝ ՄՄ-ից հնարավոր դուրս գալու մասին:
-
01.09.2014|
17:38
«Վերին Լարս» հսկիչ անցակետի երթևեկությունը վերականգնվել է օգոստոսի 30-ից, այդ մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։