29.07.2014|
19:57
Ամառային այս հանգստի օրերին ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումներում կարծես անդորր չի նկատվում: Մի կողմից՝ բանակցության շուրջ տարաբնույթ հայտարարությունները, մյուս կողմից՝ շփման գծում լարվածությունը: Սահմանից այս կողմ պատերազմի վերսկսման առնչությամբ շատերն են անհանգստություն հայտնում: Սա դեռ քիչ էր, ԼՂՀ վարչապետի մակարդակով ղարաբաղյան իշխանություններն իրենց անհամաձայնությունը հայտնեցին Հայաստանի ղեկավարության «մադրիդյան սկզբունքներով» տարվող բանակցություններին: