Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Յուրմալայում հաղթեց Թբիլիսին

    Յուրմալայում հաղթեց Թբիլիսին

    27.07.2014| 16:05
    Յուրմալայում ավարտվել է «Նոր ալիք» ամենամյա մրցույթը, այս տարվա հաղթողը Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն է։
  • Իսրայելը վերսկսում է ռազմական գործողությունները Գազայում

    Իսրայելը վերսկսում է ռազմական գործողությունները Գազայում

    27.07.2014| 16:04
    Իսրայելը հայտարարել է, որ հուլիսի 27-ին վերսկսում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, քանի որ «Համաս»-ը հրաժարվել է երկարաձգել հրադադարի ռեժիմը և վերսկսել է Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
  • Ուկրաինան փորձում է նվաճել Դոնեցկը

    Ուկրաինան փորձում է նվաճել Դոնեցկը

    27.07.2014| 16:01
    Ուկրաինական զինված ուժերը հարձակում են նախաձեռնել ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի դեմ: Քաղաքի տարբեր հատվածներ ռմբակոծվել են:
  • Ավարտվեց «Նոր ալիք-2014»-ը

    Ավարտվեց «Նոր ալիք-2014»-ը

    27.07.2014| 14:02
    Յուրմալայում ավարտվել է «Նոր ալիք» երգի մրցույթի երրորդ և վերջին մրցութային համերգը: Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
  • Չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան աջակցել է Լևոն Հայրապետյանին

    Չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան աջակցել է Լևոն Հայրապետյանին

    27.07.2014| 13:54
    Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան աջակցել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեյալը. «Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է Լևոն Հայրապետյանին և պահում է կալանքի տակ։ Երիտասարդ տարիներից Լևոնն իմ ընկերն է, և նրա հետ մենք անցել ենք Սիբիրի գետերով։ Մտահոգված եմ, որ նա Մագնիստկու նման վատ չվերջացնի, նա նաև ծանր հիվանդ է»։
  • Հայաստանում է Եվրոպական մշակույթների թանգարանի տնօրեն Էլիզաբեթ Թիթմայերը

    Հայաստանում է Եվրոպական մշակույթների թանգարանի տնօրեն Էլիզաբեթ Թիթմայերը

    27.07.2014| 13:52
    Մշակույթի նախարարության տեղեկացմամբ` Բեռլինի եվրոպական մշակույթների թանգարանում «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի կազմակերպման նպատակով` Հայաստանում է Եվրոպական մշակույթների թանգարանի տնօրեն Էլիզաբեթ Թիթմայերը:
  • «Միգ-29»-ի օդաչուն զոհվել է

    «Միգ-29»-ի օդաչուն զոհվել է

    27.07.2014| 13:51
    «Միգ-29» ինքնաթիռը, որն ընկել է ՌԴ Աստրախանի մարզի Նարիմանովի շրջանում, նախնական տվյալներով՝ պատկանել է ՌԴ պաշտպանության նախարարության թռիչքա-փորձարարական կենտրոնին:
  • Կադիրովը հրամայել է արգելել ԱՄՆ և ԵՄ ղեկավարների մուտքը Չեչնիա

    Կադիրովը հրամայել է արգելել ԱՄՆ և ԵՄ ղեկավարների մուտքը Չեչնիա

    27.07.2014| 13:49
    Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է պատժամիջոցների սեփական ցուցակի մասին, որում հայտնվել են ԱՄՆ և ԵՄ ղեկավարները: Այս մասին հայտարարել է Կադիրովը Instagram-ի իր էջում:
  • ԱՄՆ-ը պատասխանատվության իր չափաբաժինն ունի ՈՒկրաինայի հակամարտության հարցում

    ԱՄՆ-ը պատասխանատվության իր չափաբաժինն ունի ՈՒկրաինայի հակամարտության հարցում

    27.07.2014| 13:47
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը իր պատասխանատվության բաժինն ունի ՈՒկրաինայում հակամարտության և նրա հետևանքների համար՝ հայտնում է գերատեսչության կայքը:
  • Չինաստանի բնակչության 1%-ին է պատկանում երկրի ամբողջ հարստության 1/3-ը

    Չինաստանի բնակչության 1%-ին է պատկանում երկրի ամբողջ հարստության 1/3-ը

    27.07.2014| 13:46
    Չինաստանի ամբողջ հարստության 1/3-ը պատկանում է երկրի բնակչության 1%-ին՝ նշված է Պեկինի համալսարանի զեկույցում: Վերջին տարիներին Չինաստանում, ՀՆԱ-ի արագ ավելացմանը զուգահեռ, կտրուկ աճում է Ջինիի գործակիցը, որը բնութագրում է հասարակության շերտավորումն ըստ եկամուտների: 1995-ին այն կազմել է 0,45, իսկ 2012-ին` 0,73: Ցուցանիշը մոտենում է կրիտիկական նշագծին` 1-ին, որը նշանակում է բացարձակ անհավասարություն: