-
14.07.2014|
17:03
Իրաքը, որտեղ վերջերս ակտիվացել են սուննի ծայրահեղականները, պետք է մնա միասնական պետություն՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը ամերիկյան NBC հեռուստաալիքի հետ ունեցած հարցազրույցում։
-
14.07.2014|
16:59
ՈՒկրաինայի նախագահը Եվրամիությանը հորդորել է գնահատական տալ Ռուսաստանի հետ սահմանին ծանր հրետանու առկայությանը և ռուսական զինուժի սանձազերծած պատերազմական գործողություններին:
-
14.07.2014|
16:56
Արևմտյան քաղաքագետները մեղադրում են Իտալիային այն բանում, որ Հռոմն արգելակում է Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելու պրոցեսը:
-
14.07.2014|
16:40
Իրանը բանակցություններում բեկում է ակնկալում մինչև հուլիսի 20-ը՝ լրագրողներին ասել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը:
-
14.07.2014|
14:34
Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:
-
14.07.2014|
12:45
Պատերազմը վերսկսվելու դեպքում կտևի մոտ մեկ ամիս և կավարտվի հայերի հաղթանակով: Մոտավորապես այսպիսի կանխատեսում է արել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում:
-
14.07.2014|
12:17
Չինաստանի հանրային հեռուստաընկերության տնտեսական մեկնաբան Ռուի Չենգգանգը ձերբակալվել է իր հաղորդումից մեկ ժամ առաջ:
Կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ բացի Ռուի Չենգգանգից, հեռուստաընկերության հայտնի այլ լրագրողներ ևս ներգրավված են եղել կոռուպցիոն սկանդալում:
-
14.07.2014|
11:08
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ չի պատրաստվում վաղաժամկետ թողնել կանցլերի պաշտոնը, ինչպես նաև հերքել է տեղեկությունը, թե կզբաղեցնի ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
-
13.07.2014|
23:39
Իրանի նախագահի հատուկ օգնական, նրա եղբայր Հոսեյն Ֆերեյդունը ժամանել է Վիեննա միջազգային միջնորդների` վեցյակի հետ բանակցություններին մասնակցելու համար:
-
13.07.2014|
23:38
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռիո դե Ժանեյրոյում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինն ու Մերկելը շարունակել են ընդգրկուն, կառուցողական խոսակցությունը, որի ընթացքում մանրամասն քննարկել են ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հնարավոր տարբերակները: