Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Սերժ Սարգսյանը Սանտյագոյում

    Սերժ Սարգսյանը Սանտյագոյում

    12.07.2014| 21:51
    Պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին հանդիպել է Չիլիի նախագահ Միշել Բաշելետի հետ:
  • Վարչապետների հանդիպումը հստակություն չմտցրեց ԵՏՄ-ի անդամակցության ժամկետի հարցում

    Վարչապետների հանդիպումը հստակություն չմտցրեց ԵՏՄ-ի անդամակցության ժամկետի հարցում

    12.07.2014| 21:48
    Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպմանը քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ վերջին մի քանի տեխնիկական հարցերի քննարկումից հետո Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում։
  • Գերմանական հետախուզության աշխատակիցը արժեքավոր տեղեկություններ է փոխանցել ԿՀՎ-ին

    Գերմանական հետախուզության աշխատակիցը արժեքավոր տեղեկություններ է փոխանցել ԿՀՎ-ին

    12.07.2014| 21:44
    Գերմանական BND հետախուզության աշխատակիցը, ով ձերբակալվել է լրտեսության գործով, իրականում կապի մեջ է եղել ամերիկյան ԿՀՎ-ի հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը, որը հղում է արել լրագրողների՝ ԱՄՆ-ի վարչակազմի աշխատակիցների հետ մասնավոր զրույցներից ստացած տվյալներին: Ընդ որում՝ նրանք հերքել են կապը ամերիկյան հատուկ ծառայությունների և լրտեսության գործով երկրորդ կասկածյալ Գերմանիայի պաշտպանության նախարարության աշխատակցի միջև:
  • Կանադան պատժամիջոցներ է սահմանել ևս 14 հոգու նկատմամբ

    Կանադան պատժամիջոցներ է սահմանել ևս 14 հոգու նկատմամբ

    12.07.2014| 12:00
    Ըստ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի վերջին հայտարարության՝ պատժամիջոցների ցուցակում է հայտնվել ՈՒկրաինայից ևս 14 հոգի:
  • Պուտինը անսպասելի մեկնել է Նիկարագուա

    Պուտինը անսպասելի մեկնել է Նիկարագուա

    12.07.2014| 11:58
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է իր լատինաամերիկյան շրջագայության ծրագիրը և անսպասելի մեկնել Նիկարագուա՝ չհայտարարված այցով: Մանագուայի օդանավակայանում նրան դիմավորել է երկրի նախագահ Դանիել Օրտեգան: Ավելի վաղ փորձագետները չէին բացառել նախագահների հանդիպումը Հավանայում:
  • Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զինծառայող է զոհվել

    Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զինծառայող է զոհվել

    12.07.2014| 11:57
    Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` հուլիսի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորվել է զինծառայող, 1994 թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը:
  • Ռիչարդ Միլսը՝ Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածու

    Ռիչարդ Միլսը՝ Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածու

    12.07.2014| 11:54
    Նախագահ Բարաք Օբաման Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրել է փորձառու դիվանագետ Ռիչարդ Միլսի թեկնածությունը, ով ներկայումս ԱՄՆ-ի փոխդեսպանն է Բեյրութում: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը:
  • Հակամարտության կողմերին զենքի վաճառքը հակասում է Ֆրանսիայի սկզբունքներին

    Հակամարտության կողմերին զենքի վաճառքը հակասում է Ֆրանսիայի սկզբունքներին

    11.07.2014| 14:13
    Ֆրանսիան Հայաստանին զենք չի վաճառել: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առթիվ կազմակերպված լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
  • Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ աշխատել

    Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ աշխատել

    11.07.2014| 13:28
    Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ գոյություն ունեցող ձևաչափերում իր փոխշահավետ համագործակցությունը՝ «Անվտանգության նոր մարտահրավերները և ՆԱՏՕ-ն» միջազգային գիտաժողովի շրջանակներում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:
  • Մեծ Բրիտանիան ցանկանում է լուծված տեսնել Ղարաբաղյան հակամարտությունը

    Մեծ Բրիտանիան ցանկանում է լուծված տեսնել Ղարաբաղյան հակամարտությունը

    11.07.2014| 13:26
    Մեծ Բրիտանիան ցանկանում է լուծված տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Մայքլ Ֆելոնը, որ այժմ Բաքվում է: