-
10.07.2014|
13:23
Այցի արդյունքներով Հայաստանի և ՈՒրուգվայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն:
-
10.07.2014|
13:19
Հուլիսի 9-ից սկսվել է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետություն: Մինչ նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:
-
10.07.2014|
13:17
Հուլիսի 4-9-ին ԱԺ պատվիրակությունը Օտտավայում առաջին անգամ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին:
-
10.07.2014|
13:06
Մոսկվան Թբիլիսիին առաջարկել է վերականգնել Մոսկվա-Թբիլիսի և այլ ուղղություններով կանոնավոր ավիաչվերթերը: BBC-ի փոխանցմամբ՝ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի բանակցությունների ավարտին ՌԴ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն:
-
10.07.2014|
13:01
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից, Ռուսաստանում ապաստանած Էդվարդ Սնոուդենը դիմել է ՌԴ միգրացիոն ծառայություններին` խնդրելով երկարաձգել կացության ժամկետը, որ լրանում է օգոստոսին:
-
10.07.2014|
12:59
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նախագահ Յոահիմ Գաուկը ներկա կլինեն ԱԱ 2014-ի եզրափակիչ հանդիպմանը: Գերմանիայի հավաքականը դուրս է եկել եզրափակիչ` կիսաեզրափակիչում 7:1 հաշվով հաղթանակ տանելով Բրազիլիայի հավաքականի նկատմամբ:
-
10.07.2014|
10:53
Վրաստանի խորհրդարանը ծրագրում է հուլիսի 18-ին վավերացնել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը, որը ստորագրվել է ր հունիսի 27-ին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ ՈՒսուպաշվիլին:
-
10.07.2014|
10:50
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի Աղդամի ուղղությամբ ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի հովիվ է վիրավորվել:
-
09.07.2014|
12:23
BBC-ին հաղորդել է, որ սպասվում է Վատիկանի բանկի նախագահի ու կառավարիչների խորհրդի հրաժարականը: Ղեկավարության նոր կազմի մասին հայտարարություն պետք է անի կարդինալ Ջորջ Փելլը:
-
09.07.2014|
12:18
Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գլխավոր խոչընդոտը Լեռնային Ղարաբաղն է, և չի բացառվում, որ մինչև տարեվերջ չստորագրվի միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը՝ լրագրողների հետ հանդիպմանը ասել է Մոսկվայում գործող ԵվրԱզԷս ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը: