04.07.2014|
00:05
Իր ժամանակին Բենջամին Ֆրանկլինը նկատել է. «Մեծ կայսրությունը, ինչպես մեծ կարկանդակը, ավելի հեշտ է ուտել կողեզրերից»: Հավանաբար լավ հասկանալով ինքնապահպանման այդ բանաձևը` բոլոր կայսրությունները, Հռոմեականից մինչև Խորհրդային, ոչ միայն հատուկ ուշադրություն էին դարձնում իրենց ծայրամասերին, այլև հասկանում էին` կայսրությունը ոչ միայն մեծ արտոնություն է, այլև մեծ պատասխանատվություն: