-
29.06.2014|
13:17
Մինչ այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային դերակատարները անկեղծ ջանքեր չեն գործադրել կարգավորելու համար ԼՂ հակամարտությունը: Ըստ apa.az-ի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Մովլուդ Չավուշօղլուն:
-
29.06.2014|
13:11
Թուրքիան կարող էր Եգիպտոս դառնալ, եթե ապօրինի կառույցների հակապետական գործողությունները ժամանակին չկասեցվեին՝ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք ցանկանում են Թուրքիան վերածել Սիրիայի։
-
29.06.2014|
13:09
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում «ձեռքերը ծալած» նստել, մինչ ջիհադականներն Իրաքում առաջընթաց են արձանագրում։
-
28.06.2014|
23:13
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթում քաղաքում հունիսի 26-28-ին մասնակցել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովին:
-
28.06.2014|
23:12
Երեկ Բոսնիայում նշել են Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության 100-ամյակը։
Սարաևոյում Ֆերդինանդի և նրա կնոջ` Սոֆիի սպանությունը դարձավ պատրվակ, որից հետո տեղի ունեցած զարգացումները հանգեցրին Առաջին աշխարհամարտին։
-
28.06.2014|
23:06
Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի հնարավոր նոր պատժամիջոցները կարող են լուրջ վնաս հասցնել երկրի տնտեսական աճին, սակայն դա չի հանգեցնի «դրամատիկ իրավիճակի»:
-
28.06.2014|
19:58
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր մեկնարկել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որին մասնակցում են միջազգային փորձագետներ, չճանաչված պետությունների կրթության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
-
28.06.2014|
13:15
Երեկ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ս. Էպրեխտին։
-
28.06.2014|
12:36
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ՈՒկրաինայի հակամարտության կողմերին կոչ է արել կատարել իրենց պարտավորությունները հրադադարի վերաբերյալ և հասնել բռնության դադարեցման` երկխոսության միջոցով:
-
28.06.2014|
12:30
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր՝ ԵՄ մտնելու ձգտումը չի հակասում հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորելու մեր ձգտմանը: … Ռուսաստանի հետ երկխոսությունը այլընտրանքներ չունի»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո: