-
26.06.2014|
13:55
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ելույթ է ունեցել Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերը ներկայացնող երկրների ԱԳ նախարարներ:
-
26.06.2014|
11:55
Միջազգային հանրության կողմից հետևողական ջանքեր են գործադրվել Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման համար, և այժմ, երբ երկրում անվտանգության ապահովման գործառույթը փոխանցվել է Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերին, կարևոր է նրանց համապատասխան օգնության ցուցաբերումը իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար:
-
26.06.2014|
11:52
Եթե Ռուսաստանը հասկանա, որ ՈՒկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերը բացասական հետևանքներ կունենան ԱՊՀ ազատ առևտրի գոտու վրա, պաշտպանական միջոցներ կձեռնարկվեն ԱՀԿ կանոնների համաձայն: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
-
25.06.2014|
18:29
Հյուսիսատլանտյան դաշինքը վերջնականապես հստակեցնում է իր դիրքորոշումը Վրաստանի հանդեպ` սեպտեմբերին մեկնարկող հերթական գագաթնաժողովից մոտ երեք ամիս առաջ հայտարարելով, որ այս անգամ էլ Թբիլիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր չի ստանա:
-
25.06.2014|
18:28
ՈՒկրաինայում սկսվել է գերիների փոխանակումը երկրի զինված ուժերի և ռուսամետ անջատողականների միջև:
ՈՒկրաինայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Կովալը լրագրողներին հայտնել է, որ արդեն հաջողվել է փոխանակել մեկ տասնյակից ավելի գերիների, նրանց թիվը փոփոխվում է ամեն րոպե:
-
25.06.2014|
11:41
Իրաք է ժամանել ԱՄՆ-ի խոստացած 300 ռազմական փորձագետների մոտ կեսը: Ըստ BBC-ի` նրանք գտնվում են կամ Բաղդադում, կամ ճակատային գծում:
-
25.06.2014|
11:39
Եվրոպայի խորհրդի գործող գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը վերընտրվել է իր պաշտոնում: Այս մասին հաղորդում է ԵԽ պաշտոնական կայքը:
-
25.06.2014|
11:06
Գեղեցիկ արտաքինի համար սոցիալական ցանցերի սիրելին դարձած Ջերեմի Միքսը մոդելային գործակալություններից աշխատանքի առաջարկ է ստացել:
-
25.06.2014|
11:04
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիեննայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ «Հարավային հոսք» նախագծի իրականացումը խափանելու ԱՄՆ-ի փորձերը սովորական մրցակցային պայքարի դրսևորում են:
-
25.06.2014|
11:03
Ռուսական զորքերի` ՈՒկրաինայի տարածք ներխուժման հարցը քննարկվել է ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փախուստից հետո` գրեթե առաջին իսկ օրվանից:
class="footer-right">
.