-
22.06.2014|
12:11
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խաղաղ ծրագրին, որը նախատեսում է հրադադար ՈՒկրաինայի հարավ-արևելքում և ասել, որ «առաջարկված ծրագիրը առանց բանակցային գործընթացին ուղղված գործնական գործողությունների կենսունակ և իրական լինել չի կարող»:
-
22.06.2014|
12:03
Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ և ՈՒկրաինայի 11 քաղաքացիների նկատմամբ` Ղրիմի բռնակցման պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սթիվեն Հարպերը:
-
22.06.2014|
11:56
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են ՈՒկրաինայի իրավիճակն ու Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հնարավոր սահմանումը։
-
21.06.2014|
13:53
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ին Սոֆիայում մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո անցկացված ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին:
-
21.06.2014|
13:51
Ըստ coe.am կայքի՝ ս.թ. հունիսի 20-ին տեղի է ունեցել Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանն աջակցող աշխատանքային խմբի 1-ին հանդիպումը:
-
21.06.2014|
13:49
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրահանգ է ստորագրել, որի համաձայն 3 մլրդ ռուբլի կտրամադրվի Ղրիմում կրթական ոլորտի բարեփոխումների նպատակով:
-
21.06.2014|
13:46
ԵՄ-ն ՈՒկրաինայի հակամարտության կողմերին կոչ է արել ընդունել ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խաղաղ ծրագրի պայմանները և ակտիվորեն նպաստել ծրագրի իրականացմանը:
-
21.06.2014|
13:44
ՄԱԿ-ի տվյալներով` պատերազմի կամ տարբեր հետապնդումների հետևանքով իրենց տները լքած մարդկանց թիվը 2013-ին անցել է 50 միլիոնից: Սա ամենամեծ ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից սկսած:
-
20.06.2014|
17:18
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հայտարարության մեջ «նոր բան չկա»: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` այսօր Երևանում կայացած ասուլիսում: Կազիմիրովն ասել է, թե ամերիկացի համանախագահն «իր ոճով տեղաշարժում է» արդեն եղած դրույթները:
-
20.06.2014|
15:27
Հունիսի 19-ին Վառնայում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ հանդիպումը, որի ընթացքում ամփոփվել են ՍԾՏՀ-ում Բուլղարիայի 6-ամսյա նախագահության արդյունքները:
class="footer-right">
.