Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հունիսի 2-ին սկսում է իր քառօրյա այցելությունը Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա:
Վարշավայում Օբաման հանդիպում կունենա նաև ՈՒկրաինայի ընտրյալ նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ առաջարկներով է հանդես եկել, որոնք Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են քննարկել Ֆրանսիայում՝ հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն։
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական է տվել: Դիմելով ժողովրդին` նա հայտարարել է, որ հրաժարվում է նախագահի պաշտոնից երկրում կայունություն պահպանելու նպատակով:
Մայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները մեկնել են Ստեփանակերտ։
Աբխազիայի խորհրդարանի որոշմամբ` Աբխազիայի նախագահի պարտականությունները կկատարի խորհրդարանի նախագահ Վալերի Բգանբուն: Խորհրդարանը նաև սահմանել է արտահերթ նախագահական ընտրությունների օրը` օգոստոսի 24:
ԵԱՀԿ բոլոր դիտորդները, ովքեր առևանգվել էին Դոնեցկի շրջանի անջատողականների կողմից, ազատ են արձակվել: Այս մասին հաղորդել է Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմորյովը:
Մեծ Բրիտանիան հնարավոր է դուրս գա ԵՄ-ից, եթե Եվրահանձնաժողովի հաջորդ նախագահը դառնա Լյուքսեմբուրգից քաղաքական գործիչ Ժան-Կլոդ Յունկերը: Այս մասին հաղորդել է գերմանական Spiegel-ը:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...