ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անսպասելի այց է կատարել Աֆղանստան։ Նա մտադրվել է հանդիպել աֆղան գործընկեր Համիդ Քարզայի հետ՝ Բագրամ ավիաբազայում, սակայն Քարզայը հրաժարվել է Քաբուլից Բագրամ գալ՝ տեղեկացնում է France Presse-ը։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկօրյա այցով մեկնել է Ղրիմ։ Նա ծրագրում է այցելել Սևաստոպոլի ներգաղթյալների գրասենյակ, որտեղ ռուսական անձնագրեր են բաժանում բնակիչներին, և Արտեկի մանկական հանգստավայր։
Հունական Գավդոս կղզու բնակիչները հրաժարվել են մասնակցել Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրությանը՝ ի նշան բողոքի ԵՄ-ի և Հունաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ հող իր առաջին ուխտագնացությունը սկսել է Հորդանանից, այնուհետև մեկնել է Պաղեստին և Իսրայել: Արևմտյան ափին գտնվելիս՝ պապը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին հրավիրել է՝ հաղորդել է France-Presse-ը:
Ինդոնեզիան և Ֆիլիպինները համաձայնագիր են ստորագրել, որով սահմանվում է ծովային նոր սահմանը: Ինդոնեզիայի նախագահ Սուիսլո Բամբանգա Յոդհոյոնոն հայտարարել է, որ համաձայնագիրը պետությունների միջև հարցերն առանց ուժի կիրառման լուծելու օրինակ է:
Մայիսի 22-ին Թաիլանդում ռազմական հեղաշրջման արդյունքում ամբողջ իշխանությունն անցել է զինվորականներին, առժամանակ կասեցվել է Սահմանադրության գործունակությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական զարգացումների պատճառով Ռուսաստանին համաշխարհային տնտեսությունից մեկուսացնելու փորձերը դատապարտված են անհաջողության:
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների սերտացումը Թեհրանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է՝ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ:
Հունաստանը ՀՀ-ի հետ շարունակելու է աշխատել նաև եվրաինտեգրման ուղղությամբ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տաղիսը՝ անդրադառնալով Հայաստանի միջազգային նոր հանձնառություններին և ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու հնարավորություններին:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...